Մենք պետք է կարողանանք տարբերակել. այո, Ադրբեջանն ԱՊՀ անդամ երկիր է, Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է, սակայն այն տեսանկյունից, որ Ռուսաստանի հետ ունի ընդհանուր հետաքրքրություն` Կասպից ծովի բաժանմանն առնչվող:
Հոգսաշատ Գյումրիում, օրինակ, անցած տարում էական ոչ մի փոփոխություն չի եղել, փոխարենը գյումրեցի պատգամավոր ՄԱՐՏՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ պատրաստակամորեն կողմ քվեարկեց կատարողականին:
Որո՞նք են եղել Իլհամ Ալիևի քայլերը վերջին տարիներին՝ բարձրամակարդակ հանդիպումներից առաջ և հետո: Նա խոսում է բանակցությունների մասին ու զուգահեռ ծրագրում է ներխուժումներ, դիվերսիաներ, և դա իր համար կոչվում է «անիմաստ ու անբովանդակ բանակցություն»:
ԱԺ այս արտահերթ նստաշրջանում ևս վարկային համաձայնագիր ներկայացվեց, որի դեմ խոսեց ՀԱԿ խմբակցության քարտուղար ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ` նման քաղաքականությունը համարելով դավաճանական: Նրա հետ զրույցն այս թեմայի շրջանակում է:
-Այս տարի Ձեր տարին է, ի դեպ, աստղակերպով, կներեք, ես չեմ ասում, աստղակերպերն են ասում` Կապիկ եք, նշանակում է` խելացի եք ու ճարպիկ: Այդ ի՞նչ բառեր եք գրել Ձեր գրատախտակին, հայերե՞ն եք սովորում:
-Ոչ, ելույթներիս համար եմ գրել:
ԶԼՄ-ների փոխանցմամբ` դեպի Եվրամիության երկրներ Իրան-Ադրբեջան-Վրաստան երկաթուղու և ավտոճանապարհի կառուցման նախագծային աշխատանքները սկսված են։ Իսկ Հայաստանը, ինչպես միշտ, «տանը չէ», դուրս է մնում խոշոր միջազգային ծրագրից։ Ի՞նչ քայլեր է նախաձեռնում Հայաստանը՝ հարցրինք կապի և տրանսպորտի փոխնախարար ԱՐԹՈՒՐ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ։
Հունիսի սկզբին Մոսկվայում ու Կազանում կայացավ հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 27-րդ նիստը, որի օրակարգում, ի թիվս այլ խնդիրների, առաջին անգամ ընդգրկված էր Լեռնային Ղարաբաղում իրավիճակի հարցը: Հանձնաժողովի նիստում կայացած քննարկումները մանրամասնելու խնդրանքով դիմեցի ԱԺ փոխնախագահ, հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆԻՆ:
Մենք, շատ թե քիչ տանելի ապագա ունենալու համար, պետք է աշխատենք բազմակողմանիորեն հասկանալ հզորների ու թույլերի հարաբերությունների անատոմիան։
Բնականաբար, եթե ուժեղների ու թույլերի հարաբերությունների հետ առնչված երկրորդական հանգամանքները դնենք մի կողմ, ապա այդ հարաբերությունների կայուն ու երկուստեք իմաստալից լինելու համար, ընդհանուր առմամբ, պետք է հավասարակշռություն լինի, մի կողմից, ուժեղի համար թույլի օգտակարության և, մյուս կողմից էլ, թույլի համար ուժեղի կողմից պաշտպանվածության միջև...